Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ

Ազատ դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի վերաբերյալ
12.04.2014 | 12:50

Ազատ դեմոկրատներ կուսակցությունն իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին Հայոց Ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունման կապակցությամբ:

Մենք բարձր ենք գնահատում բանաձևի հեղինակների, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի` բանաձևին կողմ քվեարկած անդամների սկզբունքայնությունն ու հավատարմությունը մարդու իրավունքներին և պատմականորեն անհերքելի փաստերին:
Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին նման բանաձևի ընդունումը հստակ ազդակ է ողջ աշխարհին, որ Հայոց ցեղասպանությունն անհերքելի փաստ է, իսկ դրա ժխտումը` փաստերն անտեսելու փորձ:
Մեր տարածաշրջանի ներկայիս զարգացումների և փխրուն իրավիճակի համապատկերում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 410 բանաձևի ընդունումը չափազանց կարևոր քայլ է և մեծ ներդրում ճշմարտության վերականգնման գործում:
Մենք հույս ունենք, որ Հայոց ցեղասպանության բանաձևը կընդունվի ԱՄՆ ՍԵնատի և Ներկայացուցիչների պալատի կողմից, ինչպես նաև ԱՄՆ նախագահն ի վերջո կճանաչի 20-րդ դարի առաջին և դեռևս անպատիժ մնացած ցեղասպանության փաստը:

Դիտվել է՝ 3675

Մեկնաբանություններ